Թուրքիան թանկ կվճարի` ԱՄՆ-ին մերժելու համար. Բժեզինսկի

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ` ամերիկացի հանրահայտ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին հայտարարել է, որ Թուրքիան թանկ է վճարելու` «Իսլամական պետության» դեմ պայքարի համար ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքին միանալուց հրաժարվելու համար:

Բժեզինսկու կարծիքով` «Իսլամական պետության» դեմ պայքարը բխում է Թուրքիայի շահերից, սակայն Անկարան լրջորեն խանգարում է ԱՄՆ-ի կառավարության պլաններին, օտարազգի արմատական զինյալներին թույլ է տալիս օգտվել թուրքական տարածքից` Սիրիա ներթափանցելու համար:

Բժեզինսկին ընդգծել է, որ Անկարան դաշինքին միանալու համար ոչ երկիմաստ նախապայման է ակնարկում, այն է` Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելը:

Բժեզինսկին հավելել է, որ եթե ՆԱՏՕ-ի միակ մուսուլմանական անդամ Թուրքիան հապաղի նաև հետագայում և չանի անհրաժեշտ քայլեր, ապա նա թանկ կվճարի, քանի որ այստեղ շոշափվում են նաև Թուրքիայի շահերը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հարցում պետք է գործել 3 քայլ, որոնց մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Տեսանյութեր

Լրահոս