
Պետք է հստակեցնել Աբաշիձե-Կարասին ձևաչափով բանակցությունների բովանդակությունը. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է Աբաշիձե-Կարասին ձևաչափով բանակցությունների բովանդակության հստակեցնելու անհրաժեշտության մասին.
«Մենք կարծում ենք, որ պետք է հստակեցվի Աբաշիձե-Կարասին ձևաչափի բանակցությունների բովանդակությունը: Մենք կարևոր ենք համարում, որ արտգործնախարարի միջոցով իրականացվի Ժնևյան բանակցությունների ու Աբաշիձե-Կարասին բանակցությունների համակարգված ու փոխհամաձայնեցված աշխատանք:
Չնայած նրան, որ Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի տարածքն ու քայլեր է ձեռնարկում դրանց բռնակցման ուղղությամբ` Վրաստանը փորձում է ստեղծել այնպիսի միջավայր, որը կնպաստի իրավիճակի թուլացմանն ու ռուս-վրացական հարանբերություններում առնվազն դրական որևէ մեկ տարրի հայտնվելուն»:
Սրանից առաջ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել էր, որ Կարասինի ու Աբաշիձեի հանդիպումը Պրահայում անցկացվելու է փետրվարի 26-ին: