Ռուսական ռմբակոծիչների հայտնվելուց հետո Մեծ Բրիտանիան օդ է բարձրացրել իր կործանիչները
Sky News-ի փոխանցմամբ՝ Միացյալ թագավորության կործանիչներն օդ են բարձրացվել ռուսական ռազմավարական ռմբակոծիչներին որսալու համար, որոնք նկատվել են երկրի հարավ-արևելյան հատվածում գտնվող Կոռնուոլ կոմսության շրջանի օդային տիրույթի շրջանում:
Ռուսական ռմբակոծիչների հայտնվելուց հետո օդ են բարձրացվել թագավորական ռազմաօդային ուժերի Typhoon տիպի կործանիչները: Ընդգծվում է, որ ռուսական ինքնաթիռները չեն հատել Մեծ Բրիտանիայի օդային սահմանը:
Հունվարի 29-ին Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ երկրի հարավում նկատվել են ռուսական ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք անցել են Լա Մանշի վրայով: Այն ժամանակ նույնպես օդ են բարձրացվել բրիտանական կործանիչներ: