ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու հարցը մոտ ապագայում չի գտնվի օրակարգում. Աբաշիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ թե՛ Բրյուսելում, թե՛ Մոսկվայում, թե՛ Թբիլիսիում քաջ գիտեն, որ մոտ ապագայում օրակարգում չի գտնվելու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը.

«Թբիլիսիում, Բրյուսելում ու Մոսկվայում լավ գիտեն, որ այսօր և վաղը օրակարգում չի գտնվում ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը: Վրաստանն անկախ երկիր է, դրա համար էլ նա լիակատար իրավունք ունի՝ համագործակցելու միջազգային յուրաքանչյուր կազմակերպության, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի հետ»:

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ձեռնարկել համապատասխան միջոցներ, թե ՆԱՏՕ-ն գործնական քայլեր ձեռնարկի՝ Վրաստանը դաշինքի շարքերը ներքաշելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս