
Էլմար Մամեդյարովը մեկնել է Վրաստան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Այցի շրջանականերում Մամեդյարովը հանդիպումներ է ունենալու Վրաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: