Հունաստանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի խորհրդարանը փետրվարի 18-ին երկրի նախագահ է ընտրել ներքին գործերի նախկին նախարար, 65-ամյա Պրոկոպիս Պավլոպուլոսին: Քվեարկության ժամանակ նրա թեկնածությանն աջակցել է ավելի քան 180 պատգամավոր, ինչը բավարար է ընտրությունների առաջին փուլում ընտրվելու համար:
Երեքշաբթի աջակենտրոն Պավլոպուլոսի թեկնածությունն առաջարկել էր Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, ով գլխավորում է Արմատական ձախ ուժերի դաշինքը (SIRIZA): Պավլոպուլոսը նախագահի աթոռը կզբաղեցնի մարտին, երբ կավարտվի 85-ամյա Կարոլոս Պապուլյասի կառավարման հնգամյա ժամկետը: