Հայաստանի տրակտորների 1/5 մասն անսարք է
2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում առկա է եղել 15025 հատ տրակտոր, որից սարքին վիճակում են 11862-ը։ Սարքինության գործակիցը կազմում է 78.9%։ Այս մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ գյուղատնտեսական իեխնիկայի առկայության և սարքինության վիճակի մասին զեկույցում։
Սարքինության առումով ամենաբարվոք վիճակում Վայոց ձորի մարզն է, որտեղ սարքին են տրակտորների 89.5%-ը։ Իսկ ամենավատ վիճակում գտնվում է Տավուշի մարզը՝ 68.8%-ը։
Ամենից շատ տրակտորներ հաշվառված են Գեղարքունիքի մարզում (2755 հատ), ամենաքիչը՝ Վայոց ձորում (620 հատ)։
Հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել են նաև՝
15063 հատ բեռնատար, սարքինությունը՝ 75.6%,
1356 հատ հացահատիկահավաք կոմբայն, սարքինությունը՝ 74.3%,
6130 հատ տրակտորային կցասայլակ, սարքինությունը՝ 87.1%,
405 հետ կերակրահավաք կոմբայն, սարքինությունը՝ 72.8% և այլն։