Խորհուրդներ 35-ն անց կանանց
1. Որքան էլ երեկույթը հետաքրքիր լինի և երկարատև, ամեն ինչ արա, որ արթնանաս սեփական ննջարանում։
2. Թխվածքաբլիթի և խնձորի միջև ընտրությունը կատարիր ջրի օգտին։
3. Եթե ժամացույցի սլաքները կեսգիշերն են ցույց տալիս, իսկ դու դեռ պետք է գլուխդ լվանաս, ոտքերիդ մազահեռացումը կատարես և եղունգներդ ներկես, միշտ ընտրիր քունը, որովհետև ամեն ինչ կարելի է ուղղել, սակայն ոչ ոք և ոչինչ չի քողարկի քո հոգնած, ճմրթված դեմքը և անտանելի տրամադրությունը։
4. Ճամփորդիր։ Օգտագործիր ճամփորդելու յուրաքանչյուր հնարավորություն։
Նոր տպավորություններն առանց ծերանալու նոր փորձ ձեռք բերելու հնարավորություն են։
5. Մինչ իրադրությունը գնահատելը քեզ հարց տուր. «Արդյո՞ք այս գործն իմն է», ապա փակիր բերանդ և գնա աշխատելու։
6. Քո ժամանակն ու նյարդերը ոչ ադեկվատ մարդու վրա կարելի է վատնել միայն մի դեպքում, եթե դու բժիշկ ես, իսկ նա՝ քեզ բավականաչափ լավ վճարող հիվանդ։
7. Բուռն սիրավեպի և գումար վաստակելու հնարավորության միջև ընտրիր երկրորդը։
8. Վեճի ընթացքում ոչ թե ճշմարտությունն է ծնվում, այլ միգրենը։
Ժամանակին արտասանված՝ «ինչպես դու կասես» արտահայտությունը կխնայի նյարդերդ ու ժամանակդ։
9. Միայնության մեջ անցկացրած օրերն ավելի լուրջ արդյունք կարող են տալ, քան սպա-սրահը։
10. Ոչ մի տղամարդ արժանի չէ, որ դու տանջվես անհարմար կոշիկների մեջ։
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ