
Վրաստանն ու Ուկրաինան չպետք է վիճեն Սաակաշվիլու պատճառով. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վստահ է, որ Վրաստանն ու Ուկրաինան պետք է խուսափեն ցնցումներից՝ կապված Ուկրաինայում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն պաշտոն տալու հետ.
«Կարծում եմ, որ ստեղծվում է որոշակի անհարմարություն, սակայն մենք, երկու կողմն էլ կարող են չխորացնել դա՝ ելնելով նրանից, որ Ուկրաինայի կառավարությունն իր ժողովրդից մանդատ է ստացել Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների համար, իսկ մենք վրաց ժողովրդից մանդատ ենք ստացել Ուկրաինայի ժողովրդին աջակցելու համար»:
Սրանից առաջ Միխեիլ Սաակաշվիլին ամոթալի է համարել իր պաշտոն ստանալու կապակցությամբ Ուկրաինայի դեսպանին Վրաստանի ԱԳՆ կանչելը՝ զարմանք հայտնելով, թե ինչու նույնը տեղի չի ունենում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դեսպանների պարագայում: