Սաակաշվիլին ամոթալի է համարել պարզաբանումների համար Ուկրաինայի դեսպանին Վրաստանի ԱԳՆ կանչելը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ամոթալի է համարում Ուկրաինայի դեսպանին Վրաստանի ԱԳՆ-ը կանչելը, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ իրեն նշանակել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի արտահաստիքային խորհրդական և նախագահին կից Բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի նախագահ:

Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է. «Այսօր կանգնած է Ուկրաինայի կյանքի ու մահվան հարցը և դա միակ բանն է, ինչի մասին կարելի է ու պետք է այս պահին խոսել Ուկրաինայի դեսպանի հետ: Երկու երկրներն ապրում են բարդ ժամանակներ, մենք պետք է այսօր ձեռք մեկնենք միմյանց»:

Սաակաշվիլին հայտարարել է, որ իր համար հասկանալի չէ, թե ինչու է Վրաստանի ԱԳՆ-ը կանչել Ուկրաինայի դեսպանին և չի կանչել ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին. «Չեմ հասկանում, թե ինչու սկսեցին Ուկրաինայի դեսպանից:

Մինչ այդ ինձ պատվավոր հյուրի կարգավիճակով հրավիրել է Եվրախորհրդարանը՝ ներկա գտնվելու համար ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի վավերացմանը:

Դրանից հետո ես մասնակցեցի «Եվրոպական ժողովրդական կուսակցության» (ԵԺԿ) գագաթաժողովին, որին մասնակցում էին նաև Մերկելը, շատ այլ երկրների նախագահներն ու վարչապետները: Օրինակ, ինչո՞ւ այն ժամանակ չհրավիրեցին ԵՄ-ի դեսպանին:

Այն բանից հետո, ինչ իմ դեմ հարուցվեց քրեական գործ ու վերացվեց իմ դիվանագիտական անձնագիրը, ԱՄՆ-ի կառավարությունն ինձ տվեց մի քանի տարվա աշխատանքային վիզա, ինչը տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի համաձայնությամբ:

Ինչո՞ւ այն ժամանակ չհրավիրեցին ԱՄՆ-ի դեսպանին: Ավելի ուշ ՆԱՏՕ ԽՎ-ի նախագահը նամակ հղեց Ինտերպոլ, ինչո՞ւ չեն հրավիրում ՆԱՏՕ-ի ներկայացուցչին: Ի՞նչ է, Ուկրաինան վերջին տեղո՞ւմ է այդ հարցում»:

Փետրվարի 17-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլու արտահանձնման խնդրանքով դիմել է Ուկրաինայի գլխավոր դատախազությանը:

Տեսանյութեր

Լրահոս