
Վարդան Օսկանյան. «Եթե Գագիկ Ծառուկյանին զրկեն մանդատից և դա լինի մինչև փետրվարի 20-ի հանրահավաքը, ապա…»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԲՀԿ խորհրդի արտահերթ նիստի ժամանակ որոշվեց, որ եթե Գագիկ Ծառուկյանին զրկեն պատգամավորական մանդատից և դա լինի մինչև փետրվարի 20-ի հանրահավաքը, ապա մենք՝ ես, Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ բազմաթիվ այլ անդամներ, կսկսենք նստացույց, չի բացառվում՝ նաև հացադուլ»: