
Ուկրաինայի հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 5600 մարդ. ՄԱԿ

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի հակամարտության զոհերի թիվը հասել է ավելի քան 5600 մարդու: Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերի համակարգման վարչության զեկույցում:
Դրա համաձայն՝ 2014 թվականի ապրիլի կեսերից մինչև 2015 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի արևելքում զոհվել է 5617 մարդ: Եվս 13.400 մարդ վիրավորվել է: ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության ժամանակ ռազմական գործողությունների գոտուց տարհանվել է 8959 մարդ, որոնցից 2012-ը երեխաներ են: