Ուկրաինայում համապարփակ խաղաղության հասնելը կլինի չափազանց բարդ. Մերկել
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և դեպի համապարփակ խաղաղություն տանող ճանապարհը կլինի չափազանց բարդ.
«Իրավիճակը շատ փխրուն է: Դա հատկապես կապված է Դեբալցովոյի հետ: Հասկանալի էր, որ դեռ շատ բան կա անելու: Եվ ես մշտապես ասել եմ, որ չկա հաջողության հասնելու որևէ երաշխիք: Դա կլինի շատ դժվար ուղի»: Մերկելը Դեբալցովոյի հարցը երեկ քննարկել է «նորմանդական քառյակի» մյուս առաջնորդների հետ հեռախոսազրույցում: