«Գագիկ Ծառուկյանն ունեցավ շատ հզոր, բանավոր, առանց որևէ թղթի ելույթ». Միքայել Մելքումյան

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին ԲՀԿ-ական պատագամավոր Միքայել Մելքումյանից, թե ե՞րբ կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի ելույթի տեսաձայնագրությունը, քանի որ այն տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել: Մ. Մելքումյանը նախ ասաց, որ ինքն այդ ելույթի ժամանակ եղել է առաջին շարքում, և ըստ նրա՝ Գ. Ծառուկյանն այդ օրը ունեցել է իր ամենահաջողված ելույթներից մեկը:

«Գագիկ Ծառուկյանն ունեցավ շատ հզոր, բանավոր, առանց որևէ թղթից կարդալու ելույթ: Սա ես համարում եմ իր հաջողված ելույթներից մեկը: Չեմ կարող ասել տեսաձայնագրության մասին՝ կլինի՞, թե՞ ոչ, ես դրանով չեմ զբաղվում, բայց ինքը ելույթ է ունեցել բանավոր, առանց թղթի, սա նրա հաջողված ելույթներից է եղել:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հանձնարարական էր տվել հարկային մարմիններին ստուգել այն տեղեկությունները, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը հարկեր չի վճարել՝ բարեգործության անվան ներքո: Լրագրողներից մեկի հարցին՝ տնտեսական առումով՝ սա ինչ ազդեցություն կունենա օտարերկրյա ներդրողների, գործարար միջավայրի վրա, Մ. Մելքումյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, բացասական ազդեցություն կունենա: Առանց այն էլ, մենք վերջին մեկ տարում չենք էլ խոսում, թե ներդրումներն ինչքան են կրճատվել, որովհետև ընդհանրապես ներդրումներ չկան, որ խոսես կամ չխոսես: Ինձ հիմա հետաքրքրում է՝ իշխանափոխությունից հետո ինչ է լինելու, որովհետև եթե այս պրոցեսը շարունակվի ևս 2 տարի, մենք կարող ենք մի 10 տարի հետո նոր այս երկիրը կարգավորենք»:

Տեսանյութեր

Լրահոս