Սաակաշվիլու խորհուրդները կարող են դժբախտություն պատճառել Ուկրաինային. Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի գլխավոր խորհրդականի պաշտոնում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն նշանակելը:

Իվանիշվիլին ափսոսանք է հայտնել այդ կապակցությամբ՝ հիշեցնելով, որ դատախազությունը Սաակաշվիլու նկատմամբ մեղադրանքներ է ներկայացրել մի քանի գործերով. «Բնականաբար, բարեկամական երկրում պետք է լիներ դրա նկատմամբ արձագանք:

Դա ավելի շատ վերաբերվում է Ադեիշվիլուն, որի նկատմամբ, ի տարբերություն Սաակաշվիլու, հետախուզում է հայտարարվել (Ինտերպոլի) կարմիր շրջաբերականով: Սակայն դրանում չկա աղետալի որևէ բան:

Ուկրաինան մեզ համար բարեկամական երկիր է, մենք պետք է անենք ամեն ինչ՝ հարաբերությունները խորացնելու ու առավելագույն օգնություն ցուցաբերելու համար: 2008 թվականի աղետում մեծ դեր են խաղացել Սաակաշվիլու սխալները և այդ մարդուն խորհրդական են նշանակում Ուկրաինայում: Դա վտանգավոր է: Մեղք է Ուկրաինան, նա մեր ընկերն է:

Խաբեբա Սաակաշվիլին նստում է հեռուստացույցի առջև ու ասում է հազարավոր հիմարություններ: Վաղուց ես չեմ լսում ու կարդում նրա հայտարարությունները: Սակայն նրա խորհուրդները կարող են դժբախտություն պատճառել Ուկրաինային: Ադեիշվիլու համար կարելի է ասել նույնը»:

Տեսանյութեր

Լրահոս