Մերկելը դարձել է Եվրոպայի անվիճելի առաջնորդը. The Guardian
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դարձել է Եվրոպայի անվիճելի առաջնորդը: Մի քանի տարի առաջ Time պարբերականը Մերկելին ճանաչել էր որպես «աշխարհի ամենաազդեցիկ կին», իսկ ոչ վաղ անցյալում The New York Times-ը Գերմանիայի կանցլերին անվանել է «Եվրոպայի ամենաազդեցիկ ֆիգուր»:
Ընդգծվում է, որ Մերկելը շատ լավ աշխատանք է տարել՝ իր հետևից տանելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին. նրանք գործադրել են դիվանագիտական բոլոր ջանքերը՝ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար: ԵՄ-ում տնտեսական պլանում ամենակայուն ու առաջատար երկիրը հենց Գերմանիան է և հենց դրա համար էլ Մերկելը հայտնվեց «նշանակալից խաղաղարարի» դերում:
Եթե Մերկելի ու Օլանդի գործողությունները հանգեցնեն Ուկրաինայում տևական հրադադարի ու խաղաղության, ապա ԵՄ-ը ցույց կտա, որ իսկապես կարող է զբաղվել արտաքին քաղաքականությամբ, և որ Հենրի Քիսինջերն այլևս հարկադրված չի լինի խնդրելու Եվրոպայի հեռախոսահամարը: