Բաժիններ՝

Անգամ անկարգությունների դեպքում Սաակաշվիլու կուսակցությունը չի գա իշխանության. Իվանիշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վստահություն է հայտնել, որ երկրում չկա անկարգությունների վտանգ, սակայն եթե դրանք տեղի ունենան էլ, ապա նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը չի կարող գալ իշխանության:

Իվանիշվիլին այդ կերպ է մեկնաբանել ԶԼՄ-ներում շրջանառվող այն վարկածը, թե Սաակաշվիլին պլանավորում է գարնանն անկարգությունների ճանապարհով վերադառնալ Վրաստան. «Ցանկանում եմ հանգստացնել Վրաստանի բնակչությանը. նրանք (ՄԱՇ) չունեն դրա համար անհրաժեշտ ռեսուրս:

Որևէ մեկը կասկածներ չունի, որ նրանք ունեն ցանկություն ու կփորձեն կազմակերպել անկարգություններ: Աստված մի՛ արասցե, որ սկսվեն անկարգություններ, սակայն անգամ այդ դեպքում ՄԱՇ-ը չունի իշխանության գալու հնարավորություն: Վրաց ժողովուրդն այդքան հիմար չէ, ինչպես որ կարծում են նրանք:

Երկրորդ անգամ Սաակաշվիլուն չեն բարձրացնի գլխի վրա: Դրա համար չկա անգամ տեսական հնարավորություն: Վրաստանում անհնար են անկարգությունները, քանի որ երկրում կա պատասխանատու կառավարություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս