Բաժիններ՝

ՄԱԿ ԱԽ-ը Եմենի խռովարարներից պահանջել է բանակցություններ սկսել

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը Եմենում իշխանությունը զավթած շիա խռովարարներից («Անսար-ալլահ» շարժում) պահանջել է անհապաղ ազատել պետական կառույցներն ու առանց նախապայմանների նստել բանակցային սեղանի շուրջ՝ կարգավորելու համար ներքաղաքական սուր ճգնաժամը:

Բանաձևի օգտին քվեարկել են ՄԱԿ ԱԽ-ի բոլոր 15 անդամ երկրները, այդ թվում նաև Ռուսաստանը: ՄԱԿ ԱԽ-ը կողմ է արտահայտվել Եմենում բռնության բոլոր ակտերին անհապաղ վերջ դնելու օգտին, ինչպես նաև դեմ է արտահայտվել երկրի ներքին գործերին արտաքին միջամտությանը:

Փաստաթղթում ընդգծվում է, որ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը կարող է օգտվել երկրում քաղաքական իրավիճակի վատթարացումից: Բանաձևը բոլոր կողմերին կոչ է արել համաձայնեցնել ու հրապարակել Սահմանադրության շուրջ խորհրդակցությունների ու դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացման ժամկետները, որոնց պետք է հաջորդեն նոր օրենսդրության շրջանակներում ընտրություններ:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Պարսից ծոցի երկրները ՄԱԿ ԱԽ-ին կոչ են արել ռազմական միջամտություն իրականացնել Եմենում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս