Բաժիններ՝

Եվրոպայի հրեաները պետք է վերադառնան Իսրայել. Նեթանյահու

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ Եվրոպայի հրեաները պետք է վերադառնան Իսրայել: Նեթանյահուն այդ մասին հայտարարել է Կոպենհանգենի ահաբեկչություններից հետո, ուր անհայտ անձը կրակել է խոսքի ազատության քննարկումների մասնակիցների ու սինագոգի վրա:

Նեթանյահուն ընդգծել է, որ Եվրոպայում հրեաներին վերստին սպանում են միայն նրա համար որ նրանք հրեաներ են. «Իսրայելը ձեր տունն է: Մենք կոչ ենք անում ու պատրաստվում ենք Եվրոպայից զանգվածային ներգաղթին»:

Ընդգծվում է, որ Իսրայելը Ֆրանսիայից, Բելգիայից ու Ուկրաինայից հրեաների ներգաղթի համար հատկացրել է 47 միլիոն դոլար: Անհայտ աձը երեկ երեկոյան Դանիայի մայրաքաղաքում կրակել է սրճարանի վրա, ուր քննարկում է անցկացվել խոսքի ազատության վերաբերյալ:

Դրա հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել է երեք ոստիկան: Ապա նույն տղամարդը հարձակվել է գլխավոր սինագոգի վրա, ուր սպանել է մեկ հրեայի և վիրավորել է իրավապահ մարմինների ևս երկու աշխատակցի: Ոստիկաններին հաջողվել է գիշերային ժամերին սպանել նրան:

Նեթանյահուն Եվրոպայի հրեաներին վերադառնալու կոչ է արել նաև այս տարեսկզբին` Ֆրանսիայում Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա իրականացված հարձակումներից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս