Բաժիններ՝

Porta Batumi Tower բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը շահագործման կհանձնվի 2016 թվականին

Business Грузия-ի փոխանցմամբ` Porta Batumi Tower բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը շահագործման կհանձնվի մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը: Ներկա դրությամբ արդեն իսկ կառուցվել են շինության 29 հարկերը: Այս մասին հայտարարել է Աջարիայի կառավարությունը:

Porta Batumi Tower-ը բազմաֆունկցիոնալ շինություն է, որը բաղկացած է առնվազն 40 հարկից: Ենթադրվում է, որ առաջին 7 հարկերում գտնվելու են հյուրանոցներ, կազինոներ, բուտիկներ: Շինությունում կան տարբեր տիպի բնակարաններ, ինչպես նաև 12 բացառիկ փենթհաուս, որոնց պատուհաններից տեսարան է բացվում դեպի ծովն ու լեռները:

Porta Batumi Tower-ի ավտոկայանատեղիի տարածքը կազմում է 6500 քառակուսի մետր: Շենքը կառուցում է թուրքական առաջատար System Construction կապալառու ընկերությունը, որը լայն գործունեություն է ծավալել Պարսից ծոցից մինչև Ռուսաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս