Պուտինը Մերկելի ու Օլանդի հետ քննարկել է Դոնբասում հրադադարի ռեժիմի պահպանման հարցը
Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է Դոնբասում բոլորի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը: Այս մասին նշված է Կրեմլի կայքում:
Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են հակամարտող կողմերի կողմից փետրվարի 12-ին ընդունված բոլոր դրույթները կատարելու անհրաժեշտությունը: Նրանք նաև հաստատել են, որ մոտ ժամանակներս հեռախոսային շփում կունենան «նորմանդական ձևաչափով»:
Փետրվարի 12-ին «նորմանդական քառյակի» առաջնորդները Մինսկում պայմանավորվեցին, որ Դոնբասում հրադադարի ռեժիմ է հաստատվում փետրվարի 15-ից: