
AGRI նախագծի իրագործումը մեծապես կախված է Ադրբեջանից. Կալաձե

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ AGRI (Azerbaijan-Georgia-Romanian Interconnector) նախագծի իրագործումը մեծապես կախված է Ադրբեջանից.
«Նախագիծը շատ հետաքրքիր է, սակայն դրա իրագործումը կախված չէ միայն Վրաստանից: Եթե դա կախված լիներ մեզանից, ապա մենք իրագործած կլինեինք այն: Շատ բան կախված է նաև Ադրբեջանից: Պլանավորված է այդ նախագիծը ներկայացնել ԵՄ-ի դիտարկմանը»:
AGRI նախագիծը նախատեսում է ադրբեջանական գազը խողովակաշարով հասցնել մինչև Վրաստանի սևծովյան հատված, որտեղ այն կհեղուկացվի հատուկ տերմինալում, ինչից հետո այն հեղուկանավերով կհասցվի Ռումինիայի Կոնստանցա նավահանգիստ (Թուրքիան կհայտնվի «խաղից դուրս» վիճակում):