Բաժիններ՝

Իտալիան առաջարկել է Դոնբասի հարցը լուծելիս օգտագործել Հարավային Տիրոլի փորձը

Իտալական La Stampa թերթին տված հարցազրույցի ժամանակ Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին առաջարկել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար օգտագործել Հարավային Տիրոլի փորձը.

«Կա հնարավորություն՝ գտնելու այնպիսի որոշում, որի դեպքում հաշվի կառնվի Ուկրաինայի ինքնիշխանությունը, կպահպանվեն նրա սահմաններն ու հարգանք կցուցաբերվի փոքրամասնությունների իրավունքներին, եթե Մոսկվան ցուցաբերի բավարար քաղաքական կամք և ընդունի այդ առաջարկը: Ներկայումս ամեն ինչ կախված է Ռուսաստանի որոշումից»:

Ջենտիլոնին դեմ է արտահայտվել Ուկրաինային զենք մատակարարելուն և հույս է հայտնել, որ հարցը կկարգավորվի դիվանագիտական ճանապարհով: Նա վստահություն է հայտնել, որ արդյունավետ է Ռուսաստանի վրա տնտեսական մեթոդներով ճնշում գործադրելը, թեև դա չի բխում Իտալիայի շահերից: Ջենտիլոնին դեմ է արտահայտվել նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս