
Մինսկում դեռ չկան լավ նորություններ. Պորոշենկո

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Մինսկի բանակցությունների ժամանակ Ռուսաստանի ներկայացրած անընդունելի պայմանների մասին:
Ակնկալվում է, որ Մինսկում ավելի քան կես օր ընթացող հանդիպման արդյունքներով Ուկրաինայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահներն ու Գերմանիայի կանցլերը փաստաթուղթ կստորագրեն Դոնբասի հակամարտության կարգավորման մասին:
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության՝ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ «նորմանդական քառյակը» հասել է վիթխարի առաջընթացի:
Նրա խոսքերով՝ ամփոփիչ փաստաթուղթը համաձայնեցված է 80 տոկոսով և որ այն բաղկացած է ավելի քան 10 կետից: Գագաթաժողովի մասնակիցների ստորագրությունից հետո փաստաթուղթը կուղարկվի շփման խմբին: