
Օպերատորները մինսկյան բանակցությունների ժամանակ ֆիքսել են Պուտինի մասնակցությամբ ուշագրավ կադրեր

YouTube վիդեոհոսթինգում տեղադրվել են Մինսկում անցկացված «նորմանդական քառյակի» առաջնորդների բանակցությունների ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ մի շարք տեսանյութեր:
Դրանցից մեկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրուցելիս Պուտինին խանգարում է նստել աթոռին:
Մեկ այլ տեսանյութում երևում է, որ Պուտինն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ձեռքսեղմումից հետո սկսում է շփել ձեռքերը:
Երրորդ տեսանյութում էլ պատմվում է բանակցությունների ժամանակ Պուտինի կողմից գրիչ կոտրելու մասին: Հիշեցվում է, որ նախկինում նման պահվածքով աչքի է ընկել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: