
Բորսայում վերջապես դոլար վաճառվեց
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» այսօր՝ փետրվարի 11-ին, վաճառվել է 750 հազար ԱՄՆ դոլար։ Տեղի է ունեցել 6 գործարք, իսկ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 480 դրամ։
Հիշեցնենք, որ շուրջ 2 շաբաթ շարունակ բորսայում արտարժույթ չէր վաճառվում՝ առաջարկի և պահանջարկի անհամապատասխանության պատճառով։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 477,5 դրամով, վաճառում 481,5 դրամով: