Բաժիններ՝

Ժվանիայի մահվան գործով մեղադրանքներ են ներկայացվել նախկին բարձրաստիճան երկու պաշտոնյայի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը վեսրտին դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ միջնորդելով որպես խափանման միջոց նախնական կալանք սահմանել նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով երկու նոր անձանց նկատմամբ:

Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի Գլխավոր դատախազությունը, ըստ որի՝ Ժվանիայի մահվան գործով Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Մամուկա Գվարամիան ու Դատական փորձաքննության ազգային բյուրոյի պետի նախկին տեղակալ Ռոստոմ Լազարիան դեռևս 2015 թվականի հունվարի 31-ին մեղադրվել են Վրաստանի ՔՕ 332-րդ հոդվածը (ծառայողական լիազորությունների գերազանցում)  խախտելու մեջ, սակայն այն ժամանակ դատարանը չէր բավարարել նրանց կալանքի տակ վերցնելու մասին միջնորդությունը:

Գլխավոր դատախազության հայտարարությունում նշված է, որ այդ անձինք՝ որպես հետաքննող խմբի անդամները, չարաշահել են իրենց ծառայողական լիազորություններն ու կեղծել են հանցանշանները, մինչդեռ նրանք պետք է անցկացնեին օբյեկտիվ, լիարժեք ու բազմակողմ հետաքննություն:

Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիային մահացած վիճակում հայտնաբերել են 2005 թվականի փետրվարի 3-ի գշերը, Թբիլիսիի բնակարաններից մեկում: Պաշտոնական վարկածով նրա մահվան պատճառ է հանդիսացել գազի արտահոսքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս