
Գործարանի տնօրենը բռնաբարել է 52-ամյա աշխատակցուհուն. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. 52-ամյա կինը դիմում է ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն, որում հայտնել է, թե իրեն բռնաբարել է ապակու գործարանի տնօրենը, որտեղ ինքն աշխատում է:
Ընդ որում, կինը նաև հայտնել է, որ մինչ այդ տնօրենն իրեն ինչ-որ թուրմ է խմեցրել:
Այժմ իրավապահները փնտրում են հանցագործության մասին դիմում ներկայացրած կնոջն ու նրա հայտնած գործարանի տնօրենին: