Ինչպես ոտքից վիրավորված էշը տուն հասցրեց ադրբեջանցու գնդակից վիրավորված տիրոջը (տեսանյութ). news.am
Տավուշի մարզի Մովսես գյուղում փետրվարի 4-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրեասյանին ոտքի վիրահատությունից հետո արդեն հիվանդասենյակ են տեղափոխել:
NEWS.am-ի հետ զրույցում փետրվարի 10-ին, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժվող պապիկը պատմել է , թե ինչպես է կարողացել վիրավոր ոտքով նստել ավանակին լծված սայլն ու հողամասից մի կերպ հասնել գյուղ:
«Գոմ աղբ էի տանում, որ հողամասում ցրեմ ու գամ: 40 մետր տարածություն կար, որ հասնեի, ճամփին սնայպերը խփեց, կպավ ոտիս, հետո կպավ ուղիղ իշի ոտին: Ընկա ճամփի միջին, տեսա՝ մեշոկներին ա խփում: Հետո, որ հանդարտվեց, ոտս կապեցի արագ, էդ իշու հետեւից լաֆետ կար, մի ոտս լավ էր, գցեցի առաջը, ներս ընկա լաֆետը: Հետո էշը երեք ոտով, քաշելով բերավ ինձ տեղ հասցրեց: Բերավ, ինձ տարավ գյուղի հիվանդանոցը, փաթաթեցին ու ճանապարհեցին Բերդ»,- պատմել է պապիկը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: