Բաժիններ՝

HSBC-ի շվեյցարական մասնաճյուղում ռուսաստանցիների հաշվեհամարներում գտնվել է 1.7 միլիարդ դոլար

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն ու Le Monde թերթը ձեռնամուխ են եղել HSBC բանկի շվեյցարական բաժանմունքի տեղեկատվական արտահոսքի տվյալների հրապարակմանը: Դրանց համաձայն՝ այն Ռուսաստանից ունի 740 հաճախորդ:

Թերթի տվյալներով՝ ռուսաստանցիներն ընդհանուր առմամբ HSBC-ի հաշվեհամարում պահել են 1.7 միլիարդ դոլար: Ցուցակում չկան պետական առաջին դեմքեր ու քաղաքական խոշոր ֆիգուրներ, սակայն դրանում կան նախկին պաշտոնյաների, «Ռոսնեֆտի» ղեկավարների, պետբանկիրների ու նրանց ազգականների ազգանունները:

Ռուսաստանի էներգետիկայի նախկին փոխնախարար Պյոտր Նիձելսկու հաշվեհամարին առկա է 11 միլիոն դոլար: 2007 թվականին «Գազպրոմի» տնօրենների խորհրդի անդամ Ֆարիտ Գազիզուլինի հաշվեհամարին եղել է 3.6 միլիոն դոլար:

HSBC-ի հաճախորդներ են եղել նաև «Ռոսնեֆտի» նախկին նախագահ Սերգեյ Բոգդանչիկովը և նախկին փոխնախագահ Անատոլի Լոկտիոնովը: 2015 թվականի հունվարից սկսած՝ Ռուսաստանում գործում է օտար բանկերում հաշվեհամարներ ունենալու արգելք, որը տարածվում է պետական ընկերությունների պաշտոնյաների ու մենեջերների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս