
Դեմքի մաշկը երիտասարդացնող հրաշալի քսուք
Դեմքի մաշկը երիտասարդացնող այս հրաշք դիմակը պատրաստելու համար մեզանից կպահանջվի.
• 1ճ/գ բնական մեղր
• 1ճ/գ թթվասեր (ցանկալի է` բարձր յուղայնությամբ թթվասեր)
• 50գ կաթնաշոռ (փոքիկ տուփի գրեթե կեսը)
• 1 ձու
• 6-10 կաթիլ կիտրոնի հյութ
• 1-2 սրվակ ալոէ, վիտամին B1 և B12
Բոլոր բաղադրամասերը լավ խառնեք ապակե տարայի մեջ, այնուհետև երեկոյան դիմակը տարածեք մաքուր դեմքին: Կարելի է քսել նաև աչքերի ներքևի հատվածներում: Թողեք 15-20 րոպե և լվացեք սառը ջրով:
Այս դիմակից հետո ոչ մի քսուք չի թույլատրվում քսել դեմքին: 2 շաբաթ ամեն երեկո կատարեք նույն գործողությունը և կզգաք տարբերությունը: Դիմակը պահեք սառնարանում՝ փակ ապակե տարայի մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը