Այս ամենի միակ մեղավորը քաղաքական ղեկավարությունն է. Իվետա Տոնոյան. top-news.am
top-news.am-ը գրում է. «Կասեցում» նախաձեռնության ակտիվիստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանի առեւանգման եւ անհայտ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկվելու վերաբերյալ ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությանն անդրադարձել է Հովիկ Աբրահամյանը եւ շեշտել, որ դրանից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա:
Մենք այս կապակցությամբ զրուցեցինք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի հետ, որը շեշտեց. «Ոչ միայն կոնկրետ այս վիճակի, այլ երկրում տիրող անորոշության, անարդարության ձեւավորված ավանդույթի, տնտեսական խայտառակ վիճակի, արտագաղթի միակ մեղավորը երկրի քաղաքական ղեկավարությունն է, իր բոլոր ենթակառուցվածքներով:
Ընդհանրապես, կարելի է հենց ժողովրդից հարցնել, թե ով եւ ինչի համար է պատասխանատու: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»: