Բաժիններ՝

Կիպրոսի նախագահը հաստատել է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության այժմեականացումը

Ռուսական ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը պատմել է Ռուսաստանի հետ բանակցությունների մասին, որոնք վերաբերվում են Ռուսաստանի զինված ուժերի կողմից Կիպրոսի օդանավակայաններն ու ծովային նավահանգիստներն օգտագործելու նոր հնարավորություններին.

«Մենք հավելյալ հնարավորությունների մասին երկխոսության մեջ ենք Ռուսաստանի հետ, որոնք կարող են ներկայացվել հումանիտար բնույթի կամ վթարային իրավիճակներում գործողություններ իրականացնելիս»:

Անաստասիադիսը պարզաբանել է, որ այդ դեպքերում ռուսական մարական ինքնաթիռներն ու ռազմանավերը կարող են օգտագործել Կիպրոսի նավահանգիստները: Փաստացիորեն խոսքը գնում է երկու երկրների միջև ռազմական ոլորտում առկա ներկայումս գործող համաձայնագրի այժմեականացման մասին:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ու Կիպրոսի միջև ռազմական համագործակցության մասին փաստաթուղթը ստորագրվելու է փետրվարի 25-ին` Անաստասիադիսի մոսկովյան այցի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս