Բաժիններ՝

Կիպրոսը պատրաստ է իր տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայմանը

Xinhua գործակալության փոխանցմամբ` Կիպրոսը Ռուսաստանին առաջարկելու է իր տարածքում տեղակայել ռուսական ավիացիոն ու ռազմածովային բազաներ: Այս մասին կիպրական թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:

Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցության մասին փաստաթուղթը ստորագրվելու է փետրվարի 25-ին` իր մոսկովյան այցի ժամանակ. «Կա պաշտպանական հին համաձայնագիր, որը երկարաձգվելու է, հատկացվելու է որոշակի հավելյալ ենթակառուցվածք»:

Նա մանրամասնել է, որ Կիպրոսը նման պայմանավորվածություններ ունի նաև այլ երկրների և մասնավորապես Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ: Անաստասիադիսը հավելել է, որ Կիպրոսը դեմ է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն` կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ.

«Մենք ցանկանում ենք խուսափել Եվրոպայի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների հետագա վատթարացումից: Կիպրոսն ու Ռուսաստանն ավանդաբար պահպանում են լավ հարաբերություններ և չեն պլանավորում փոխել դրանք»:

Անաստասիադիսը խոստովանել է, որ Ռուսաստանի տնտեսական անկումը բացասաբար է ազդել Կիպրոսի տնտեսության մի շարք ոլորտների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս