
Ալիևին հունից հանել է հայ դիվանագետի հարցը Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին. yerkirmedia.am

yerkirmedia.am-ը գրում է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համար Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովն ամենեւին էլ հարթ չի անցել: Ալիեւի ելույթից հետո նրան հարցեր են ուղղել նաեւ հայկական պատվիրակության անդամները:
Մասնավորապես, նրան հարցրել են, թե արդյո՞ք Բաքուն Մադրիդյան փաստաթղթի երեք հիմնարար սկզբունքներն ընդունում է որպես հիմք՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Սակայն Ալիեւը շրջանցել է հարցը:
Նա պնդել է, թե նախկին խորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները պետք է կարգավորման միեւնույն բանաձեւն ունենան, ապա հավելել, որ Ռուսաստանը զավթել է Ղրիմը: Իսկ Հայաստանի արտգործնախարարության մամուլի վարչության պետ Տիգրան Մկրտչյանն Ալիեւին հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական կոչը, այն է՝ Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման՝ իր հանձնառություններին: Այնուհետ հարցրել է, թե չի՞ կարծում, որ իրենց գործողություններով ավելի են սրում իրավիճակը եւ ուշացնում հակամարտության խաղաղ կարգավորումը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: