Վրաստանը զարգանում է ճիշտ ուղղությամբ. Ջո Բայդեն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանը զարգանում է ճիշտ ուղղությամբ, սակայն անհրաժեշտ է իր ավարտին հասցնել սկսած բարեփոխումները:

Այս մասին Մյունխենում Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:

Ջո Բայդենն ընդգծել է, որ Վրաստանի կառավարությունը ձեռնարկել և ձեռնարկում է ճիշտ քայլեր ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում: Գարիբաշվիլին իր հերթին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը հետագայում նույնպես աջակցելու է Վրաստանին:

Կողմերը քննարկել են նաև ռազմավարական գործընկերության հարցեր ու Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման գործընթացը: Ջո Բայդենը հերթական անգամ աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս