
Վահե Էնֆիաջյան. Սա հարձակում էր քաղաքակիրթ հասարակության վրա

Քաղակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու երեկոյան ծեծված հայտնաբերվելը գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Սա հարձակում էր ոչ միայն անհատի վրա, ով իր ձայնն է բարձրացնում անարդարության հանդեպ, այլև հարձակում էր ամբողջ քաղաքակիրթ հասարակության վրա:
Երեկվանից Մալաթիա ԲԿ-են այցելում քաղաքացիներ և իրենց զորակցությունը հայտնում քաղակտիվիստին, նրա ընկերներին և ընտանիքի անդամներին, ու միաժամանակ պահանջում բացահայտել միջադեպի մասնակիցներին: Նման հանցագործությունները, եթե չկանխվեն կամ ամբողջությամբ չբացահայտվեն, ապա կարող են ծնվել նորերը` լի համապատասխան անկանխատեսելի հետևանքներով:
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյան