Բաժիններ՝

Նվազագույնը որքան գումար է պետք Հայաստանում ապրելու համար

Նվազագույն պարենային զամբյուղի գինը ամսվա կտրվածքով 2014 թվականի 4-րդ եռամսյակում կազմել է 32727.5 դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Նշենք, որ նվազագույն պարենային զամբյուղը իրենց ներկայացնում է  11 տեսակ սննդամթերքի նվազագույն չափաբաժինը, որն անհրաժեշտ է չափահաս մարդու օրգանիզմին։ Պարենային զամբյուղի էներգետիկ արժեքը օրական կտրվածքով կազմում է 2412.1 կկալ։

Պարենային զամբյուղի հիման վրա հաշվարկվում է նաև սպառողական զամբյուղ, որը սննդամթերքից բացի ներառում է անհրաժեշտ նվազագույն այլ ծախսերը (հագուստ, կոմունալ վճարներ և այլն)։ Սպառողական զամբյուղի արժեքը հաշվարկվում է նվազագույն պարենային զամբյուղի հիման վրա՝ 1.77 գործակցով։

Ըստ այդմ, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ամսական կտրվածքով կազմել է 57927.6 դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս