Բաժիններ՝

Ամեն օր ոտքով դեպի աշխատավայր 33 կմ քայլող քաղաքացին 230.000 է ստացել

Ամերիկացի Ջեյմս Ռոբերթսոնի Honda Accord մակնիշի ավտոմեքենան խափանվել էր 10 տարի առաջ, որից հետո նա չի կարողացել փոխարինող մեքենա ձեռք բերել և ամեն օր աշխատանքի գնալիս ոտքով անցել է մոտ 33 կմ ճանապարհը դեպի գործարան: Ճանապարհի որոշ մասը տղամարդն ավտոբուսով է գնում, սակայն մեծ մասն անցնում է ոտքով:

Ամերիկացիներին հուզել է 56-ամյա տղամարդու պատմությունն ու լուսանկարները, թե ինչպես է նա հաղթահարում իր ամենօրյա ճանապարհը ձյան միջով, որից հետո որոշել են օգնել նվիրված աշխատակցին, ում դժվարին ուղին երբևէ պատճառ չի հանդիսացել աշխատանքից բացակայելու համար, որտեղ նրա աշխատավարձը 10.55 դոլար է կազմում` մեկ ժամի դիմաց:

Մտահոգ ամերիկացիների ջանքերով 230.000 դոլար է հավաքվել առցանց հիմնադրամում, որպեսզի վերջինս կարողանա մեքենա գնել:

amerikaci (1) amerikaci (4) amerikaci (2) amerikaci (3)

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս