Բաժիններ՝

«ԻՊ»-ի դիրքերին ավիահարվածներ հասցնելը մեր պատասխան գործողությունների միայն սկիզբն է. Հորդանանի արտգործնախարար

Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Հորդանանի արտգործնախարար Նասեր Ջոդան հայտարարել է, որ ավիահարավածները հանդիսանում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պատասխան գործողությունների միայն սկիզբը:

Երեկ Հորդանանի օդուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող «Իսլամական պետության» դիրքերին: Նախարարը հավելել է. «Դա փաստացիորեն հանդիսանում է մեր պատասխան գործողությունների սկիզբը: Հորդանանը բարձրացնում է խաղադրույքները և զինյալներին հետապնդելու է իր տրամադրության տակ առկա բոլոր միջոցներով»:

Սրանից առաջ «Իսլամական պետության» զինյալները ողջ-ողջ այրել են Սիրիայի տարածքում գերեվարած հորդանանցի օդաչու Մուազ Յուսեֆ ալ-Կասաբեհին: Դրանից հետո Հորդանանը մահապատժի է ենթարկել երկու ահաբեկչի, որոնցից մեկին պլանավորված էր փոխանակել Կասաբեհի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս