«Ռոսնեֆտը» առաջիկա 25 տարում Արկտիկայում կներդնի 500 միլիարդ դոլար
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջիկա 20-25 տարում Արկտիկայում «Ռոսնեֆտի» ներդրումները կարող են կազմել 500 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նախարարն ընդգծել է, որ Արկտիկայի զարգացման «Ռոսնեֆտի» ծրագիրը միևնույն ժամանակահատվածում կստեղծի մոտ 300.000 աշխատատեղ: Նովակը հայտարարել է, որ չնայած պատժամիջոցներին՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն ու ռուսական ընկերությունները չեն հրաժարվում արկտիկյան շելֆի մշակումից:
Սրանից առաջ «Ռոսնեֆտը» հերքել էր ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունը, որ ընկերությունը 2015 թվականին դադարեցնում է Կարայի ծովում նախագծի իրագործումը՝ կապված նրա հետ, որ պատժամիջոցները բացասաբար են ազդում ամերիկյան ExxonMobil ընկերության հետ համագործակցության վրա: