
Համաշխարհային պարտքը 2007 թվականից աճել է 40 տոկոսով. McKinsey

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ համաշխարհային պարտքը 2007 թվականից աճել է 57 տրիլիոն դոլարով՝ հասնելով մինչև 199 տրիլիոն դոլարի և դրանով իսկ առաջացնելով նոր ճգնաժամի սպառնալիք: Այս մասին է վկայել McKinsey միջազգային խորհրդատվական ընկերության կատարած հետազոտությունը:
Դրա համաձայն՝ համաշխարհային պարտքի ծավալն իր աճի տեմպերով գերազանցել է համաշխարհային տնտեսության աճի տեմպերը: ՀՆԱ-ի հանդեպ պարտքի չափը 269 տոկոսից աճել է մինչև 286 տոկոսի: McKinsey-ն հետազոտել է 2007-2014 թվականներին 47 երկրում պարտքի մակարդակի փոփոխությունը:
Երկրների մեծ մասում պարտքային բեռը ներկայումս ավելի շատ է, քան համաշխարհային ֆինանսական ճգնաժամից առաջ էր: Ընկերության մասնագետներն ընդգծում են, որ դա հարցեր է առաջացնում նրանց ֆինանսական կայունության մասին, ինչպես նաև կարող է խանագարել համաշխարհային տնտեսության աճին:
Մասնավորապես, Չինաստանի պարտքը 2007 թվականից աճել է մտ 4 անգամ: Եթե 2007 թվականին այն կազմել է 7.4 տրիլիոն դոլար, ապա 2014 թվականին այն հասել է 28.2 տրիլիոն դոլար: ՀՆԱ-ի հանդեպ այն հասել է 282 տոկոսի, որով և այն գերազանցել է ԱՄՆ-ի ցուցանիշը՝ 269 տոկոս: