Ճապոնիայում կբացվի «Տարօրինակ հյուրանոց»

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ճապոնական Huis Ten Bosch թեմատիկ պարկի ղեկավարությունը հայտարարել է, որ զբաղված է այնպիսի հյուրանոցի նախագծի մշակմամբ, որի անձնակազմը բաղկացած կլինի բացառապես ռոբոտներից:

Նախագիծը ստացել է Henn-na Hotel անունը, ինչը թարգմանաբար ստացել է «Տարօրինակ հյուրանոց»: Պարկի ներկայացուցիչները պլանավորում են 2015 թվականի հուլիսի 17-ին բացել հյուրանոցի առաջին 72 սենյակները, իսկ 2016 թվականին՝ բացել նույնչափ համարներ:

Ընդունարանում հյուրերին կդիմավորեն մարդանման երեք ռոբոտ: Նախագծի հեղինակները խոստանում են, որ նրանք կկարողանան ձևակերպել ելումուտը և խելամիտ զրուցել այցելուների հետ: Այցելուին համար կուղեկցի 4 ռոբոտներից մեկը: Հավաքարար ռոբոտների թվաքանակը չի հաղորդվել:

Տեսանյութեր

Լրահոս