Բաժիններ՝

Ճգնաժամի պատճառով ռուսական ԶԼՄ-ների աշխատակիցների թիվը կնվազի 60.000-ով

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ 2015 թվականին տնտեսական ճգնաժամի պատճառով ռուսական ԶԼՄ-ների աշխատակիցների թիվը կրճատվելու է մոտ 20 տոկոսով: Այս տվյալները կապի ու զանգվածային հաղորդակցության նախարարությունը ներկայացրել է փոխվարչապետ Օլգա Գոլոդեցին:

Ռուսական գերատեսչության տվյալներով՝ կրճատման տակ է ընկնելու ԶԼՄ-ների աշխատակիցների 15-20 տոկոսը, ինչը կազմում է 45.000-60.000 մարդ: Գլխավոր պատճառը ճգնաժամի պատճառով գովազդային շուկայի կրճատումն է: ԶԼՄ-ներում կրճատումների ալիքը սկիզբ է առել նախորդ տարեվերջին:

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին նույն աղբյուրը հայտնել էր, թե 2015 թվականին կանխատեսվում է, որ Ռուսաստանում կրճատումները կառնչվեն ԶԼՄ-ների աշխատակիցների 20-25 տոկոսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս