Բաժիններ՝

Մադուրոն լատինամերիկյան ու կարիբյան երկրներին կոչ է արել «վահան ձևավորել» ընդդեմ ԱՄՆ-ի

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է Հարավամերիկյան ազգերի միությանն (UNASUR) ու Լատինամերիկյան ու կարիբյան պետությունների ընկերությանը (CELAC)՝ կոչ անելով «ստեղծել վահան»՝ Վենեսուելան ԱՄՆ-ի հնարավոր ագրեսիայից պաշտպանելու համար:

Մադուրոն երեկ Կարակասում հանդիպել է UNASUR-ի գլխավոր քարտուղար Էռնեստո Սամպերի հետ: Մադուրոն նրա հետ կիսվել է նաև գաղտնի տեղեկատվությամբ և ուշադրություն է հրավիրել Պենտագոնի ու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի արած հայտարարություններին.

«Ես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ եմ արել դադարեցնել ագրեսիան, սպառնալիքներն ու այն հայտարարությունները, որոնք հակասում են պետությունների համագոյակցության ու փոխադարձ հարգանքի սկզբունքներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս