![](/banners/BeFunky-design.jpg)
ՆԱՏՕ-ն որոշել է կրկնակի մեծացնել արագ արձագանքման ուժերի թվակազմը
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/pic_701d9a19d60c7412e15ae2f629fb4f75.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն որոշել է կրկնակի մեծացնել արագ արձագանքման ուժերի թվակազմը՝ ներկայիս 13.000-ից հասցնելով մինչև 30.000-ի: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
Ընդ որում՝ արագ արձագանքման ուժերում բարձր պատրաստության վիճակում գտնվող խումբը բաղկացած է լինելու 5000 մարդուց: Սթոլթենբերգն այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ: