Բաժիններ՝

Պորոշենկոն անհրաժեշտ է համարել ՆԱՏՕ-ից ժամանակակից զենք ստանալը

Գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անհրաժեշտ է համարել ՆԱՏՕ-ից ժամանակակից զենք ստանալը: Նրա խոսքերով՝ Վոլնովախայի ու Դոնեցկի ահաբեկչությունները, ինչպես նաև Մարիուպոլի հրետակոծումը պետք է հանգեցնեն ՆԱՏՕ-ի կողմից աջակցության մեծացմանը.

«Դաշինքը պետք է Ուկրաինային ապահովի ուժեղացված աջակցությամբ, այդ թվում նաև ժամանակակից զենք տրամադրելու միջոցով՝ պաշտպանության ու ագրեսորին դիմակայելու համար»:

Պորոշենկոն ընդգծել է, որ ցանկանում է խաղաղություն, սակայն դրա համար անհրաժեշտ է ժամանակակից զենքերով սպառազինված ուժեղ բանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս