
Ռուսաստանի զինված ուժերը ներկայացված են Ուկրաինայի տարածքում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ռուսական զորքերն Ուկրաինայի արևելքում գործում են նախորդ տարվա ապրիլից՝ զինված հակամարտության մեկնարկից անմիջապես անց: Այս մասին Բրյուսելում այսօր կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Դուգլաս Լյուտը:
Նրա խոսքերով՝ ռուս զինվորական մասնագետները հակամարտությունում խաղում են հրամանատարական ու վերահսկողական դեր, ինչպես նաև այնտեղ գործում է ռազմական բարդ տեխնիկա, որն ունակ չեն ղեկավարել ուսուցում չստացած մասնագետները.
«Ռուսաստանի զինված ուժերը ներկայացված են Ուկրաինայի տարածքում, ընդ որում՝ թե՛ մարտական զորքերով, թե հետախուզության օպերատիվ աշխատակիցներով: Նրանցից ոմանք գործում են ռուսական զորքերի հանդերձանքով, իսկ մյուսները՝ առանց դրա:
Ռուսաստանը նախորդ տարավա օգոստոսից իրականացրել է ռազմական ուղիղ միջամտություն. այն ժամանակ Ուկրաինա են մուտք գործել ամբողջական կազմով ռուսական գումարտակներ: ԱՄՆ-ը ներկայումս չի բացառում, որ Ռուսաստանը կարող է իրականացնել այդ մասշտաբի ռազմական նոր ուղիղ միջամտություն»: