
Վաղը Մոսկվայում տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստի շեմին՝ այսօր, մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու ԵՏՄ-ի գծով իր գործընկերների հետ և քննարկելու է այժմեական հարցեր:
Փետրվարի 6-ին Մոսկվայում անցկացվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստը, որին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի վարչապետները:
2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդիում, Եվրասիական միջկառավարական խորհրդում ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում նախագահում է Բելառուսը: