Բաժիններ՝

«Բոկո Հարամի» զինյալները Կամերունի հյուսիսում սպանել են ավելի քան 100 մարդու

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նիգերիայի մի շարք շրջաններում գործող «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության զինյալները հարձակում են գործել Կամերունի հյուսիսում գտնվող Ֆոտոկոլ քաղաքի վրա և սպանել են ավելի քան 100 մարդու:

Ականատեսների վկայությամբ՝ զինյալները մարդկանց սպանել են մզկիթում ու տներում, այրել են նրանց ունեցվածքը: «Բոկո Հարամը» արմատական իսլամական խմբավորում է, որը հանդես է գալիս արևմտյան կրթության դեմ: Նա մեծ թվով ահաբեկչություններ է իրականացնում տարածաշրջանում և առևանգում է հարյուրավոր անձանց:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Չադի բանակը Նիգերիայի հյուսիս-արևելքում ոչնչացրել է «Բոկո Հարամի» մոտ 200 զինյալի, իսկ Կամերունի հյուսիսում՝ 123 զինյալի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս